Փարիզի Աստվածամոր տաճարի այրված տանիքը կարող է փլվել հորդառատ անձրևներից: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը` հավելելով, որ օդերևութաբաններն այս շաբաթ Փարիզում տեղումների տարափ են կանխատեսել:
Տաճարում փլուզումները կանխելու մասին բարձրաձայնել է Ֆրանսիայի գլխավոր ճարտարապետ Փիլիպ Վիլնյովը: Նրա կարծիքով` պետք է անհապաղ բրեզենտով ծածկել Նոտր Դամի տանիքը` թույլ չտալով, որ անձրևաջրերը խարխլեն կամ հիմնովին փլուզեն առանց այն էլ վատթար վիճակում գտնվող տանիքը:
Ապրիլի 25-ից սկսած` Փարիզում հորդառատ անձրևներ են սպասվում:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքը հրդեհվել էր ապրիլի 15-ին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ